You are viewing [info]azatarar's journal

My tweets

Հայաստանում Հայերեն
  • Tue, 19:27: Ինչո՞ւ աղջիկների կռիվն ու համասեռականների ակտիվությունը համընկան հետընտրական շրջանի հետ http://t.co/9Gkpn4u7համասեռականներ–հայհոյող–աղջիկներ
  • Tue, 23:18: Alcatel OT-918D հեռախոսի մասնակի հայկականացման հրահանգներ. http://t.co/6Sar4OJf
  • Wed, 03:33: DIY-ը և հանրային արձագանքը http://t.co/N6EuPtQ2

Tags:

Հայաստանում Հայերեն


free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Всевидящее Око
Հայաստանում Հայերեն

Մաս 1Ռութ (Root)

Alcatel OT-918D հեռախոսի վրա տեղադրված է Android 2.3.x օպերացիոն համակարգը: Հայկականացնելու համար այն պետք է «ռութել» Այսինքն ստանալ գերօգտագործողի (superuser) իրավունքներ:

  1. Ներբեռնել համացանցից SuperOneClick ծրագիրը (http://shortfuse.org/) և տեղադրել Ձեր համակարգիչում: Միացնել ծրագիրը:
  2. ՀեռախոսումSettings/Applications/Development/USB debugging անջատել: Settings/Applications/Development/Unknown sources միացնել:
  3. Հեռախոսը USB մալուխով միացնել համակարգիչին:
  4. SuperOneClick ծրագրում սեղմել Root
  5. Երբ կգրի «waiting for device» հեռախոսում միացնել Settings/Applications/Development/USB debugging:
  6. Երբ կգրի «starting ADB server…» հեռախոսում անջատել Settings/Applications/Development/USB debugging:
  7. Նորից միացրեք:
  8. Անջատեք մինչև նորից կգրի «waiting for device»

Ձեր սարքը «ռութված է»: Ծրագրերի ցուցակում պետք է ավելանա Superuser ծրագիրը, որի օգնությամբ դուք կարող եք գերօգտագործողի կարգավիճակ տալ ծրագրերին: Խորհուրդ եմ տալիս հեռախոսում Google Play-ի միջոցով տեղադրել նաև ROM Manager ծրագիրը:

Մաս 2Տառատեսակների տեղադրում:

  1. Google Play ծրագրի միջոցով տեղադրել հեռախոսում Font Changer ծրագիրը:
  2. Hy.am կայքից ներբեռնեք համակարգիչ update.zip ֆայլը (http://hy.am/modules/pubdlcnt/pubdlcnt.php?file=/sites/default/files/downloads/update.zip&nid=7): Բացեք արխիվը:
  3. Բացած update\system\fonts պանակում տեղադրված տառատեսակները պատճենում ենք հեռախոսի SD քարտի վրա առաջացած .fontchanger պանակում ( օրինակ՝ USB մալուխի և Alcatel Android Manager ծրագրի միջոցով: Կարելի է բեռնել alcatel.com կայքից):
  4. Բացել Font Changer ծրագիրը: Երբ այն կպահանջի գերօգտագործման կարգավիճակ՝ հաստատեք: Կարող եք տեղադրել նոր տառատեսակները:

Վերաբեռնումից հետո դուք կարող եք ազատ կերպով հայերեն տեքստեր կարդալ բոլոր ծրագրերով:

Մաս 3. Հայերեն ստեղնաշար:

Վերցնել  կամարադ Օվանիտաս-ից (http://ovanitas.livejournal.com/40830.html):

Հատուկ շնորհակալություն [info]xelgen և [info]ovanitas կամարադներին կատարված աշխատանքի և Սերգեյ Բրինին՝ համացանցը քչփորելու հնարավորության համար:




free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Всевидящее Око
  • Leave a comment
  • Add to Memories

My tweets

Հայաստանում Հայերեն

Tags:

Հայաստանում Հայերեն

Ազատության մասին պատկերացումները միանշանակ ու միատեսակ չեն անգամ մի ընտանիքում, ուր մնաց մի ամբողջ ազգի համար: Բայց, ուշադիր դիտարկման դեպքում մեր շրջապատում, կամ մեզ առընչվող մշակույթներում ինձ համար առանձնացրել եմ ազատության ընկալման երեք տարբերակտրադիցիոնալիստական (ավանդապաշտ), ազատական (լիբերալ) և լիբերտար (ազատ):

            Ավանդապաշտը՝ ամենահին ու պատմականորեն թրծված մոտեցումն է՝ թողեք ես ապրեմ իմ ավանդույթների և պատկերացումների համաձայն: Հայկ Նահապետից մինչև «զա Ստալինա, զա Ռոձինու» գոռալով թշնամուն գրոհող պապերս ազատության հենց այդ տեսակն են դավանել: Աստված վկա, ես էլ կդավանեի, եթե նախ միանշանակ հասկանայի, թե իմ ավանդույթն ու վարքականոնը որն են․․․ Որովհետև, եթե միանշանակ չէ, ուրեմն դրա համար չարժի ոչ պատռել, ոչ պատռվել․․․ Ճիշտն ասած, դստեր դպրոց չգնալու ու կնոջը տոն օրերին ծեծելու իրավունքի համար ամբողջ աշխարհի դեմ կռիվ տվող աֆղանցի էլ շուրջ բոլորս շատ չեմ հանդիպել: Միաժամանակ «կարմիր խնձոր» դավանող ու հարսանիքներում պորտապար խաղացնող հայ ժողովրդի ավանդապաշտության միակ գործարկվող տեսակը «ադաթ» կոչվող վարքականոնն է, որ ազգագրագետներին հետաքրքրող բազմաթիվ զվարճալի նրբությունների կողքին մի «փոքրիկ», աննշան թերություն ունի՝ բացարձակապես հարիր չէ պետական ազգի   կարգավիճակին: Քանզի այդ պետականության կայացումը իրապես խափանող և ոչ մի երևույթ չի դատապարտում, պետականության համար անհրաժեշտ և ոչ մի դրսևորում չի խրախուսում: Դրանով Սարատովի կարգին հայ համայնք է կարելի պահել, բայց պետություն՝ մոռացեք․․․

            Լիբերալը, որն ավելի ճիշտ կլիներ «առաջադիմական» անվանել երևույթները հստակ բաժանում է «լավ, առաջադիմական» և «վատ, հետադիմական» տեսակների: Առաջինները ամեն կերպ խրախուսելի են, երկրորդները՝ լավագույն դեպքում հանդուրժելի: Հատկապես լավ է փոքրամասնությունների հետ կապված ցանկացած բան: Վատ է՝ ավանդույթի, ազգի, կրոնի, ոչ ռելյատիվիստական աշխարհայացքի հետ կապված ամեն ինչ: Ամբողջ հանրությունը և, նույնիսկ, համայն մարդկությունը ապրում են միմիայն փոքրամասնությունների էկզոտիկ կարիքները բավարարելու   համար: Բայց ոչ բոլոր՝ ընտրյալ, առաջադեմ փոքրամասնությունների․․․ Եգիպտոսում քրիստոնյաների են մորթում՞ Իրենց մեղքն է՝ ով էր խնդրում առաջադեմ 21 դարում քրիստոնյա-մրիստոնյա խաղալ՞ Փարիզում 8 անգամ ծայրահեղական գործունեության համար ձերբակալված մոլլայի վրա ոստիկանը ձայն բարձացրեց՝ ֆրանսիական պետության «ֆաշիստական» էության հերթական ապացույց: Որովհետև Փարիզում իսլամիստը իսլամիստ չէ, այլ Նորին Փոքրամասնություն: Ու ամբողջ ֆրանսիացի ժողովուրդը պիտի օրնիբուն ջանք թափի, որպեսզի իր ու մնացած Գերազափոքրամասնությունների գլխից մազ չծռվի: «Սեռական փոքրամասնություն» պիտակը իր վրա վերցնող կես բուռ քաղաքացին ավելի կարևոր են, քան միլիոնավոր «հայ» պիտակը կրողները: «Գեյերի աչքի վերև հոնք կա» ասել չի կարելի, «հայերը ֆաշիստ ազգ են», «ինչ ունեք, որ հպարտանում եք» և այդ տիպի բաներ՝ օրը տաս անգամ, հրապարակայնորեն, գոռոզ ու հոխորտ կեցվածքով: Հայը առաջադիմական երևույթ չէ, գեյը՝ է․․․

            Լիբերտար մոտեցումը հստակ տարանջատում է անձնական, հանրային և պետական կյանքը: Լիբերտարը ԹՔԱԾ ՈՒՆԻ, թե դու ում հետ ես քնում, եթե չկա բռնություն և բոլոր կողմերը չափահաս են, ինչ ես ծխում, ինչ ես մտածում, որ եկեղեցին ես հաճախում՝ քանի դեռ դա քո անձնական կյանքն է․․․ Եթե հրապարակային մարդ ես և քո կենսաձևը, քո կամոք կամ քո կամքին հակառակ, հանրայնացվել է, ես ունեմ գնահատականի և քո հանդեպ ոչ բռնի վերաբերմունքի ձևի ընտրության անխախտելի իրավունք: Բարևել - չբարևել,  ընդունել-չընդունել, քվեարկել-չքվեարկել, լռել-քննադատել․․․ Անցա բռնության, իրավունքիդ ոտնահարման սահմանը՝ միջամտում է պետությունը, որն իր քաղաքացիներին հիմնարար իրավունքների տեսանկյունից նայում է «փակ աչքերով», օրենքի տառի համաձայն: «Սա գոմիկ (աղանդավոր, եզդի, հրեա) ա, իրան հասնում ա» և «սա սեռական (ազգային, կրոնական) փոքրամասնություն է,  ուրեմն հատուկ իրավունքներ ունի» անհավասարության ու անարդարության ժանգոտ մեդալի երկու կողմերն են, ու երկուսի վրա էլ գրված է «ստրկություն, ֆաշիզմ, կոմունիզմ» ու էլ ինչ զռթուզիբիլ ասես․․․ Որպես հայ ազգայնական, և, ամենակարևորը՝ ազատ և անկախ Հայաստանի կերտման ջատագով, Ազատության հենց այս տեսլականն եմ համարում իմ պատկերացումներից ու համոզմունքներից բխող:



free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Всевидящее Око

My tweets

Հայաստանում Հայերեն

Tags:

My tweets

Հայաստանում Հայերեն

Tags:

My tweets

Հայաստանում Հայերեն

Tags:

My tweets

Հայաստանում Հայերեն

Tags:

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner